Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ տղամարդ

Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am

Ինչո՞ւ է շագանակագեղձը կարևոր. urolog.am

Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ։
 
Շագանակագեղձի գործառույթները

Վերարտադրողական գործառույթ։ Շագանակագեղձը տղամարդու վերարտադրողական համակարգում ունի առանցքային դեր։ Նրա արտազատուկը կազմում է սերմնահեղուկի զգալի մասը և ապահովում է սերմնահեղուկի շարժունակությունն ու կենսունակությունը:

 

Միզապահության գործառույթ։ Շագանակագեղձի միջով անցնում է միզուկի որոշակի հատված և տեղափոխում մեզն ու սերմնահեղուկը դեպի արտաքին աշխարհ։ Սերմնաժայթքման ժամանակ շագանակագեղձի հատվածում գտնվող փականի կծկումով կանխվում է մեզի և սերմնահեղուկի միախառնվելը, ուստի շագանակագեղձը միաժամանակ միզատար և սերմնատար խողովակ է, ինչպես նաև միզապահության գործառույթ ունեցող օրգան է։

 

Հորմոնային կարգավորում։ Անդրոգենները անհրաժեշտ են շագանակագեղձի աճի և գործունեության, ինչպես նաև սերմնահեղուկի արտադրության համար: Տարիքի հետ հորմոնային փոփոխությունները, ինչպես օրինակ, դիհիդրոտեստոստերոնի աճը, նպաստում են շագանակագեղձի բարորակ գերաճին կամ չարորակացմանը:

 

Սեռական գործառույթ։ Շագանակագեղձը համարվում է սեռական գործառույթը խթանող օրգան։ Շագանակագեղձի խթանումը, որը հաճախ կոչվում է «շագանակագեղձի մերսում», կարող է ավելացնել սեռական հաճույքը:


Շագանակագեղձի հիվանդությունները

Շագանակագեղձի հիվանդություններն են՝ բորբոքում, բարորակ գերաճ և քաղցկեղ։ Տարեկան կանոնավոր բժշկական քննություններն ու հետազոտությունները կարևոր են շագանակագեղձի հետ կապված հիվանդությունների վաղ հայտնաբերման և բուժման համար։ Հատկապես ուշադրություն պետք է դարձնել շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման վրա, քանի որ այն համարվում է տղամարդկանց մոտ ամենատարածված քաղցկեղներից մեկը:

Ամփոփելով․ շագանակագեղձը կենսական նշանակություն ունի տղամարդկանց վերարտադրողական և միզային համակարգերի, ինչպես նաև սեռական առողջության համար: Շագանակագեղձի առոջղության պահպանումն ապահովում է տղամարդու կյանքի որակը, երջանկությունն ու բարեկեցությունը։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ